Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է հաջող մրցելույթները Լևոն Արոնյանը, որը, 1/8 եզրափակչում ծնկի բերելով Դանիիլ Դուբովին, նվաճել է մեկ քառորդի մասնակցության իրավունք:
Այստեղ նրա մրցակիցն է լինելու ՈՒկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկը՝ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը, որն ավանդույթի ուժով մեր շախմատիստի համար անհարմար մրցակից է: Հուսանք, որ մեր շախմատային հույսը հաջողությամբ կանցնի այս փուլը ևս: Քառորդ եզրափակչի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ